Մեր մասին

«Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ՝ հայաստանյան արդյունաբերության հենասյունը, որն ավելի քան 50 տարի ձևավորում է մաքրության մշակույթը մեր երկրում և նրա սահմաններից դուրս։ Հիմնադրվելով 1969 թվականին՝ մեր ընկերությունը հանդես է գալիս որպես ոլորտի առաջատար, իսկ 2015 թվականից՝ որպես տարածաշրջանում միակ խոշոր արտադրողը, որը մասնագիտացած է կենցաղային և պրոֆեսիոնալ քիմիայի արտադրության մեջ։ Մենք ստեղծում ենք ոչ միայն ապրանքներ, այլ՝ վստահություն մաքրության, հիգիենայի և անվտանգության նկատմամբ։

Մեր արժեքները

 Որակ և անվտանգություն
«Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ն մշտապես կատարելագործում է իր արտադրական համակարգը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և վերահսկողության խիստ մեխանիզմներ։ Մեր արտադրանքն համապատասխանում է անվտանգության և որակի միջազգային ստանդարտներին։

Նորարարություն
Գործարանը հագեցած է եվրոպական առաջատար սարքավորումներով, իսկ արտադրական գործընթացները մշտապես արդիականացվում են՝ ապահովելով արդյունավետություն, կայունություն և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվություն։

Հուսալի գործընկերություն
«Կենցաղային քիմիայի գործարանը» կառուցում է իր համագործակցությունները վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և երկարաժամկետ համագործակցության հիման վրա՝ լինելով վստահելի գործընկեր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։

Ապրանքանիշեր, որոնց վստահում են

Մեր ընկերությունն արտադրում է ապրանքանիշեր, որոնք լայնորեն ճանաչված և սիրված են ինչպես կենցաղային սպառողների, այնպես էլ մասնագիտական ոլորտում։ Դրանցից են՝ «Ժեմչուգ», «Սանիտա», «Էգլե», «Դեզքլոր», «Կրոտ», «Դոմոքս», «Լուգա», «Բելիզնա», «Դետոքս» և այլ ապրանքանիշեր, որոնք ապահովում են արդյունավետ մաքրում և բարձր հիգիենա։

Յուրաքանչյուր ապրանք մշակվում է գիտական հիմնավորմամբ, ենթարկվում է փորձարկումների և համապատասխանում է որակի ու անվտանգության միջազգային չափանիշներին։

Ներմուծում և արտահանում

«Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ն ներմուծում է որակյալ հումք նյութեր աշխարհի զարգացած երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիա, Անգլիա, Չինաստան, ինչպես նաև ԵՏՄ անդամ երկրներից։ Մեր արտադրանքն արտահանվում է հետևյալ երկրներ՝
Վրաստան
Ռուսաստանի Դաշնություն
Իրանի Իսլամական Հանրապետություն
ԵԱՏՄ երկրներ
Չինաստան

Գիտական և կրթական համագործակցություններ

Հավատում ենք՝ գիտելիքը և արտադրությունը պետք է համատեղ զարգանան։ Այդ իսկ պատճառով համագործակցում ենք Երևանի պետական համալսարանի և այլ մասնագիտական հաստատությունների հետ՝ համատեղ ծրագրերով նպաստելով ոլորտում նորարարության և մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Մեր տեսլականը

Մեր նպատակն է՝
ընդլայնել արտադրական ծավալները
ավելացնել տեսականին
ներդնել նորարարական լուծումներ
ամրապնդել դիրքերը տարածաշրջանային շուկայում
զարգացնել էկոլոգիապես անվտանգ արտադրանքներ